Ուկրաինայի քաղաքացին հետախուզվում էր Մոլդովայի իրավապահների կողմից. նրան գտել են Բագրատաշենում
Հունվարի 31-ին, ժամը 17.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Միխաիլո Բ.-ն, որը 2018 թ. ապրիլի 27-ից հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության Յալովենի ՆԳԲ-ի կողմից՝ ՄՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի (Հարկեր վճարելուց խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: