Լեդի Գագան զբոսանավի վրա արված լուսանկարով «գաղտնազերծել է» նոր ընկերոջը
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան «գաղտնազերծել է» նոր սիրելիին՝ Մայքլ Պոլանսկիին։
Ավելի վաղ պապարացիները զույգին նկատել էին ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի է ունեցել շաբաթ օրը, իսկ այսօր Գագան Instagram-ում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։
«Մենք այնքան լավ ժամանակ ենք անցկացրել Մայամիում։ Սիրում եմ իմ բոլոր փոքր հրեշներին ու երկրպագուներին։ Դուք լավագույնն եք»,- ռոմանտիկ կադրը մակագրել է երգչուհին։
Hello-ին հայտնի է դարձել, որ Մայքլ Պոլանսկին Հարվարդի շրջանավարտ է, աշխատում է որպես Parker Group-ի գործադիր տնօրեն։ Այն, իրն հերթին, ղեկավարում է Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Շոն Փարկերը։ Գագան եւ Պոլանսկին ծանոթացել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ Շոն Պարկերի ծննդյան օրը Լոս Անջելեսի նրա բնակարանում կազմակերծված երեկույթին։ Եվ ենթադրաբար այդ ժամանակ նրանց միջեւ քիմիա է սկսվել։