Երբեք դուստր ունենալու մասին չեմ երազել. Տիմատիի մայրը տանել չի կարողանում հարսի՞ն
Ռեփեր Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան, մեկնաբանել է հետևորդների մեղադրանքները, թե իբրև չի սիրում որդու նոր ընտրյալին՝ մոդել Անաստասիա Ռեշետովային։ Թեև Նաստյան նրան թոռ է պարգևել՝ Ռատմիրին, Սիմոնան այնպիսի վարքագիծ է դրսևորում, կարծես նրան իր ընտանիքի անդամ չի համարում։
Հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես է նա վերավերվում որդու հարսնացուհին. «Ինչո՞ւ են էջում Նաստյայի լուսանկարներն այդքան քիչ։ Այնպիսի զգացում է, որ դուք նրան ընտանիքի անդամ չեք համարում»։
«Երբեք դուստր ունենալու մասին չեմ երազել»,- Instagram-ում գրել է Յունուսովան։
Դա պարզություն չի մտցրել. ինչ-որ մեկը կարծել է, թե սա սարկազմ է, մյուսները շարունակել են մնալ այն կարծիքին, որ Տիմատիի մայրն ու նրա նոր սիրելին պարզապես միմյանց տանել չեն կարողանում, գրում է Starhit-ը։