Գեղարքունիքի մարզում առատ ձյուն է. ՀՀ ավտոճանապարհները
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրվում է երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ թեթեւ մարդատարների համար դժվարանցանելի են:
Ինչպես եւ Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթեւեկել Մ2՝ Երեւան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 590 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։