Կատարվել է կորոնավիրուսի 6 հետազոտություն․ Արսեն Թորոսյան
Հայաստանում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի 6 հետազոտություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ահա այսպիսի տեսք ունեն նոր կորոնավիրուսի «հայտնի» լաբորատորախտորոշիչ տեստերը։
Մինչ օրս կատարվել է 6 հետազոտություն։ Բոլոր դեպքերում արդյունքը բացասական է», - գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը Հայաստանը ստացել էր փետրվարի 2-ին, իսկ հաջրոդ առավոտ կատարվել էր առաջին հետազոտությունը։