Իտալիայում ընտրել են անցած մրցաշրջանի լավագույն մարզիչին
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին արժանացել է Panchina d'Oro («Ոսկե նստարան») մրցանակին, որը 1991 թվականից Իտալիայում շնորհվում է մրցաշրջանի լավագույն մարզիչին։
Ընտրությունը կատարում են Իտալիայում աշխատող մարզիչները, հաղորդում է Football-Italia-ն։
62-ամյա Գասպերինին առաջին անգամ է արժանանում այս մրցանակին։ Նա «Ատալանտան» գլխավորել է 2016-ին։ Իտալիայի անցած առաջնությունում թիմը գրավեց երրորդ տեղը։ Իտալիայի գավաթի խաղարկությունում հասավ եզրափակիչ, սակայն 0։2 հաշվով պարտվեց «Լացիոյին»։