Սանկտ Պետերբուրգ-Երևան փետրվարի 3-ի չվերթը չեղարկվել է
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր «Պուլկովո» օդանավակայանից, չեղարկվել է: tert.am-ը տեղեկացնում է, որ ըստ օդանավակայանի կայքում նշված ժամանակացույցի՝ ինքնաթիռը պետք է օդ բարձրանար փետրվարի 3-ի գիշերը՝ 03:05-ին:
Չվացուցակի տվյալներով՝ «Պուլկովո»-ից «Զվարթնոց» թռիչքն իրականացվելու էր Pegas Fly ավիաընկերության E190 օդանավով: Չվերթի չեղարկման պատճառները դեռ հայտնի չեն: