Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան․ Էրդողան
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան եւ ամբողջովին աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Անատոլիական գործակալությունը։
Թուրքական առաջնորդի խոսքերով՝ Անկարան Ուկրաինայի արեւելքում ճգնաժամի շուտափույթ եւ խաղաղ կարգավորման հույս ունի։