Դեցլի մահվան տարելիցը. ռեփերի տատիկը մինչ այժմ չգիտի թոռան մահվան մասին
Փետրվարի 3-ին ռեփ կատարող Դեցլի (իսկական անունը՝ Կիրիլ Տոլմացկի) մահվան տարելիցն է։ Այսօր երաժիշտի մայրը պատմել է որդու մահվանից հետո իր ապրումների մասին։ Իրինա Տոլմացկայան ստիպված է եղել կրկին շփվել նախկին ամուսնու՝ Ալեքսանդրի հետ։
Starhit-ի հետ զրույցում Իրինան խոստովանել է, որ Դեցլի տատիկը մինչ այժմ չգիտի, որ թոռը մահացել է։ «Նա վատ է լսում, վատ է հասկանում. Ալցհեյմերի հիվանդությունը ոչ ոք չի չեղարկել։ Մայրիկը մինչ այժմ չգիտի՝ ինչ է տեղի ունեցել իր սիրելի թոռան հետ,- ասել է Տոլմացկայան ու հավելել,- Չխելագարվելու համար որոշները խմում են, հակադեպրեսանտներ օգտագործում։ Իսկ ես պարզապես փորձում եմ դատարկությունը գործերով լցնել՝ գիրք, հագուստ, հիմա Կիրիլի համարձակ հուշաձան կպատրաստենք»։
Փետրվարի 3-ին հայտնի է դարձել ռեփեր Կիրիլ Տոմլացկու (Դեցլ) մահվան մասին։ Նա կյանքից հեռացել է 35 տարեկանում։ Իժնեւսկի «Posh» ռեստորանում փակ երեկույթին ելույթից հետո նրա սիրտը կանգ է առել։