Վերա Բրեժնևայի լուսանկարը` Էլբրուսի գագաթին
«Մարդ կարող է միայն մեկ Վերա ունենալ»,-ինքն իրեն ասաց պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ֆիլիպ Գոնչարովը և նվաճեց Էլբրուսի ամենաբարձր` արևմտյան բարձունքը` այնտեղ կանգնեցնելով իր սիրելի երգչուհի` Վերա Բրեժնևայի լուսանկարով դրոշակը:
33-ամյա լեռնագնացը, ով այս սպորտաձևով զբաղվում է սիրողական մակարդակում, հաղթահարել է ծովի մակարդակից 5642 մետր բարձրություն` զարմացնելու համար ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից մեկին:
Երբ ստացել է հաղորդագրությանը կցված լուսանկարը` Վերան ուղղակի չի հավատացել աչքերին: Երգչուհին, ով տղամարդկանց արարքներն ավելի շատ է գնահատում խոսքերից, իր երկրպագուին, որի հետ նախկինում համագործակցել է, ուղարկել է շնորհակալություն և համբույր:
Այս ձեռքբերումով, սակայն, լեռնագնաց-լուսանկարիչը չի պատրաստվում սահմանափակվել. նա մտադիր է նվաճել այլ գագաթներ` իր կուռքի լուսանկարով դրոշները տեղադրելու համար: