«Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք» եւ այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ `«Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» եւ «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ `«Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» եւ «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:
«Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ եւ մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաեւ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման եւ (կամ) հակամրցակցային համաձայնության
(չհիմնավորված կամ խտրական գների սահմանման եւ կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման եւ այլն) հատկանիշներ»։