Բրեդ Փիթը «BAFTA 2020» մրցանակաբաշխությանը Հարիի մասին կատակով շփոթեցրել է արքայազն Ուիլյամին ու Քեյթ Միդլթոնին
Դերասան Բրեդ Փիթը Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխությանը (BAFTA) հաղթանակ է տարել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» խաղացած դերի համար։ Հոլիվուդի աստղը չի կարողացել Լոնդոն մեկնել, եւ դերասանի անունից շնորհակալական խոսքն ընթերցել է Մարգո Ռոբին։ Ուղերձում դերասանը երկու կարեւոր իրադարձություն է հիշատակել, որոնք վերջերս տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում։
«Ողջյուն, Բրիտանիա։ Ես լսել եմ, որ դու հիմա միայնակ ես. բարի գալուստ ակումբ։ Հաջողությում եմ մաղթում ամուսնալուծության համաձայնության հետ կապված»,- իր խոսքում գրել է դերասանը, որը դեռ չի ավարտել երկրորդ կնոջից՝ Անջելիա Ջոլիից ամուսնալուծության գործընթացը, իսկ Բրիտանիան լքում է Եվրոպական միությունը։
Դրանից հետո Բրեդն անդրադարձել է մեկ այլ աղմկոտ իրադարձության՝ «Մեգզիթ»-ին. բրիտանացիներն այսպես են անվանել Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի կողմից լիազորությունները վայր դնելը։ «Նա ասում է, որ պատրաստվում է այս մրցանակը «Հարի» անվանել, քանի որ նա իսկապես անհանգստացած է այն նրա հետ Նահանգներ բերելով»,- ժպիտով նշել է Մարգոն։ Մա անմիջապես հավելել է. «Սա նրա խոսքերն են, ոչ թե իմը։ Շնորհակալություն»։
Տեսանյութը` այստեղ:
Դրանից հետո տեսախցիկներն ուղղվել են դեպի Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը։ Քեյթը, թվում էր. անկեղծորեն ծիծաղեց։ Իսկ արքայազնի ժպիտը լարված էր թվում եւ ամենայն հավանակությամբ, «ցավոտ դիմածռություն» էր, ինչպես կարծել են լրագրողները։ Իսկ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր Փիթի կատակը Հարիի հարազատների ներկայությամբ անտեղին են համարել։