«Կբաժանվեմ». Ժաննա Լևինան Մարտիրոսյանին արգելել է նմանվել Նագիևին
Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը Դմիտրի Նագիեւի ոճի նոր ակնոց է գնել եւ որոշել նմանակել նրան, ինչն ակնհայտորեն դուր է եկել ոչ բոլորին։
«Մանկուց երազել եմ նման լինել իմ կուռքին՝ Դմիտրի Նագիեւին։ Նմա՞ն եմ։ Թե դեռ հարկավոր է մարզվել»,- հոլովակը մակագրել է Մարտիրոսյանը՝ առաջարկելով նմանության աստիճանի համար քվեարկել մեկից մինչեւ տասը։
Գրեթե բոլոր հետեւորդները հիացել են զվարճալի հոլովակով, բացի հումորիստի կնոջից՝ Ժաննա Լեւինայից. նրան այդ նմանությունն ակնհայտորեն դուր չի գալիս։ «Նման չես։ Մի մարզվիր։ Կբաժանվեմ»,- գրել է Ժաննան։
Տեսանյութն ՝ այստեղ:
Իսկ Գարիկին զվարճացրել է հետեւորդներից մեկի մեկնաբանությունը. «Նման չես։ Միայն կիսով չափ ես ճաղատ»։