Թեհրանում հայտարարել են, որ դիսպետչերների զրույցի ձայնագրության արտահոսքը կազդի Կիևի հետ հարաբերությունների վրա
Թեհրանում հայտարարել են, որ Boeing 737 ինքնաթիռի դիսպետչերների զրույցի ձայնագրության արտահոսքը կազդի Կիեւի հետ համագործակցության վրա: Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության միջադեպերի հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ ֆայլը եղել է նյութերի թվում, որոնք ներկայացվել են ավիաաղետը հետաքննող փորձագետների խմբին: Ուկրաինայի կողմից ձայնային ֆայլի հրապարակումը խոսում է այն մասին, որ մենք այլեւս որեւէ նյութ չենք փոխանցի»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ այդ քայլը միջազգային նորմերի խախտում է:
Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան ունի իրանցի դիսպետչերների կարեւոր ձայնագրությունը, որն ապացուցում է, որ Թեհրանում ի սկզբանե իմացել են հրթիռներով ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Ընդ որում, այդ ձայնագրության վերծանումը հայտնվել է ուկրաինական մի շարք ռեսուրսներում: