Փետրվարի 4-ին Հայաստանի մարզերի մեծամասնությունում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ
Փետրվարի 4-ին Հայաստանի մարզերի մեծամասնությունում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան տեսքով: Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում, քամին՝ հարավարեւելյան՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երևանում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +2+4:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ -1+3,
Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,
Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+5,
Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+5,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+11,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,
Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7 (հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12):