Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրները նախապատրաստում են Միության զարգացման ռազմավարությունը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ Ռուսաստանը եւ ԵԱՏՄ երկրները ամենշաբաթյա ձեւաչափով կիրականացնեն Միության զարգացման հնգամյա ռազմավարության նախապատրաստման աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարեւոր փաստաթուղթ է նախապատրաստվում, որը կորոշի Միության զարգացման ռազմավարությունը առաջիկա 5 տարվա համար: Կան շատ հարցեր, թե ինչ տեսք պետք է ունենա ռազմավարությունը»,- ասել է Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ռուսական կողմից այդ աշխատանքները կհամակարգի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Միշուստինի պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է առաջնորդի թվային օրակարգով:
«Բոլոր փոխվարչապետներին եւ պրոֆիլային նախարարներին խնդրում են ներգրավվել այդ աշխատանքում: Պետք է գործել օպերատիվորեն, այս տարվա մայիսին նախագահին պետք է ներկայացվի զարգացման ռազմավարության ծրագիրը: Այդ փաստաթուղթը կդառնա գլխավոր ուղենիշը Եվրասիական տարածում հետագա աշխատանքի համար»,- ասել է ՌԴ վարչապետը: