Դերասան Էնդի Սերկիսը «BAFTA» մրցանակ է ստացել բրիտանական կինոյի զարգաման մեջ զգալի ներդրման համար
Դերասան Էնդի Սերկիսը «BAFTA» մրցանակ է ստացել բրիտանական կինոյի զարգաման մեջ զգալի ներդրման համար։ Նա հանդիսատեսին լավ ծանոթ է «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր, արեւածագ», «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն, «Մատանիների տիրակալի» եռերգություն, «Սեւ Հովազ» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով։
Ավելի վաղ կազմակերպիչները նշել էին, որ Սերկիսը, որը որը կերտել է այնպիսի կերպարների, ինչպիսիք են Գոլումը («Մատանիների տիրակալ» եւ «Հոբիթ»), Կեսար («Կապիկների մոլորակը»), Քինգ Քոնգ («Քինգ Քոնգ») եւ Սնոուկ («Աստղային պատերազմներ») «առաջամարտիկ է դարձել այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են motion capture եւ performance capture, ինչպես նաեւ լայնացրել է չափանիշները, թե ինչն է 21-րդ դարում դերասանություն համարվում»։