Բրիտանական «1917» պատմական դրաման դարձել է «BAFTA» մրցանակաբաշխության դափնեկիր (Տեսանյութեր)
Սեմ Մենդեսի «1917» պատմական դրաման ճանաչվել է կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի BAFTA կինոմրցանակի տարվա գլխավոր ֆիլմ։ Ժապավենի ռեժիսոր Սեմ Մենդեսը դարձել է լավագույն ռեժիսոր։
Սյուժեի հիմքում երկու երիտասարդ զինվորների մասին պատմությունն է, որոնց մահացու վտանգավոր առաքելություն են հանձնարարում։ Նրանք պետք է հատեն թշնամական տարածքը եւ գաղտնի հաղորդագրություն հասցնեն, որը կկանխարգելի հարյուրավոր զինվորների անխուսափելի մահը։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսը Ջոկերի դերի համար Թոդ Ֆիլիփսի համանուն ֆիլմում։ «Ջոկերը»-ը մրցանակի է արժանացել նաեւ ժապավենի ձայնի եւ քասթինգի համար։ «Լավագույն դերասանուհի» մրցանակը ստացել է դերասանուհի Ռենե Զելվեգերը։
Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները»։