Նախկին պետքարտուղար Քերրին հնարավոր է համարում իր մասնակցությունը ԱՄՆ նախագահական մրցապայքարին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին կոնֆիդենցիալ կարգով չի բացառում Դեմոկրատական կուսակցության նախընտրական պայքարին միանալու հնարավորությունը, եթե Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը չափից ավելի հեռու գնա, հայտնում է NBC-ն:
Քերրին կիրակի Դե Մոյն քաղաքի (Այովա նահանգ) հյուրանոցներից մեկի ռեստորանի նախասրահում արտահայտություններ է կատարել, որից հատվածներ է ներկայացրել հեռուստաընկերությունը: ՀԸ-ի պնդմամբ՝ նախկին պետքարտուղարը բացատրել է, որ պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդ դառնալու համար իրենից կպահանջվի դուրս գալ Bank of America-ի ղեկավարության կազմից եւ հրաժարվել վճարովի ելույթներից: Դեմոկրատների դոնորները ստիպված կլինեն «երկու մլն դոլար ներգրավել», քանի որ «իրականությունը մեկնարկել է ի դեմս Բեռնիի»,- ասել է Քերրին:
Հեռուստաընկերությունը պարզաբանումների համար դիմել է անձամբ նախկին պետքարտուղարին: Նա կտրականապես հերքել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
Քերրին 2004 թվականի նոյեմբերին նախագահի թեկնածու էր առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից: Նա ստացել էր 59,03 մլն ձայն (ընտրազանգվածի ձայների 48 տոկոսը) եւ զիջել Ջորջ Բուշ կրտսերին, որը ստացել էր 62,04 մլն ձայն (ընտրազանգվածի ձայների 51 տոկոսը):