Թրամփը մեղադրել է Բլումբերգին՝ բանավեճերի ժամանակ իր կարճ հասակը թաքցնելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Նյու-Յորքի նախկին քաղաքապետ և բիզնեսմեն Մայքլ Բլումբերգը, որը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, «շատ փոքրիկ» է։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։ Ամերիկյան առաջնորդի խոսքերով, բանավեճերի ժամանակ Բլումբերգը պատվանդան է խնդրում, որպեսզի կանգնի դրա վրա։
«Ամեն բան կարգին է, դրանում վատ բան չկա։ Դուք կարող եք շատ կարճահասակ լինել»,- ասել է Թրամփը։
«Բայց ինչո՞ւ են նրան պատվանդան տալիս։ Նա ցանկանում է բանավեճերի ժամանակ պատվանդան ստանալ։ Դա նրան հասնո՞ւմ է արդյոք»,- հռետորական հարց է տվել Թրամփը և ենթադրել է, որ այս փաստը անհավասար պայմաններ է ստեղծում մյուս դեմոկրատների համար, որոնք մասնակցում են նախընտրական արշավին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հաճույքով կմրցեր Բլումբերգի հետ 2020 թվականի նախագահական ընտրություններում։