Նովոսիբիրսկում փլուզվել է սրճարանի տանիքը․ կա մեկ զոհ
Նովոսիբիրսկում երեկույթի ժամանակ փլուզվել է սրճարանի տանիքը։ Ներսում 200 հյուր է եղել։ Հինգ մարդ անվնաս դուրս է հանվել փլատակներից, շենքից տարհանվել է շուրջ 200 մարդ:
Մահացել է 22 տարեկան մի աղջիկ, ևս երկու հոգի ծանր վիճակում հիվանդանոցում են գտնվում։
Նշվում է, որ տանիքը չի դիմացել ձնածածկույթի ծանրությանը։
ԱԻՆ-ի տվյալների համաձայն, շենքը վթարային է եղել և նախատեսված չի եղել տոներ անցկացնելու համար։