Չելյաբինսկի բնակիչը փորձել է վաճառել երեխային հինգ հազար ռուբլով
ՌԴ Չելյաբինսկ քաղաի բնակիչն առցանց հարթակներից մեկում երեխայի վաճառքի վերաբերյալ հայտարարություն է հրապարակել:
Անհայտ անձը, բաժանորդագրվելով որպես Վյաչեսլավ, առաջարկը տեղադրել է «սպասք» բաժնում: Աղջկա համար նա հինգ հազար ռուբլի է խնդրել:
«Գտնվելու վայրը՝ Չելյաբինսկ: Նկարագրությունը՝ Մաշա»,- ասվում է հայտարարության մեջ: Նկարագրության մեջ նաև նշվում է, որ գործարքն անվտանգ է, հնարավոր է առաքում:
Ներկա պահին հայտարարությունն արգելափակված է:
Գրառումը հետաքրքրել է ոստիկանությանը: Ներքին գործերի նախարարությունը խոստացել է ստուգում անցկացնել, քանի որ դա կարող է կապված լինել մարդկանց թրաֆիքինգի հետ:
Նյութի աղբյուր՝ 1in.am