Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զորք կուղարկի Աֆրիկա ահաբեկիչների դեմ պայքարելու համար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը եւս 600 զինծառայող կուղարկի Սահարայի հարավում գտնվող Սախել աֆրիկյան շրջան իսլամական ահաբեկիչների դեմ պայքարելու համար, հայտարարել է ՊՆ նախարար Ֆլորանս Պառլին, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ ուղարկված զորքի հիմնական մասը կտեղակայվի Մալիի, Բուրկինա Ֆասոյի եւ Նիգերիայի միջեւ ընկած հատվածում: Մնացածը կմիանան Սախելում G5 զորքերին:
Այդ շրջանում արդեն գտնվում են 4 500 ֆրանսիացի զինծառայողներ: