«Մենք սիրում ենք քեզ, մամ». Իվետա Մուկուչյանի լուսանկարը գեղեցկուհի մայրիկի հետ ու ջերմ շնորհավորանքը
Միշտ ոճային երգչուհի Իվետա Մուկուչյանի մայրը նշել է ծննդյան օրը։ Երգչուհին համատեղ լուսանկար է հրապարակել գեղեցկուհի մայրիկի հետ ու շնորհավորել նրան։
«Ծնունդդ շնորհավոր, մեր Սիսի։ Դու այն մարդն ես, ով մեզ համախմբած է պահում լավ եւ վատ օրերին... Մեր ուժի եւ սիրո աղբյուր, առողջ եղիր: Մենք սիրում ենք քեզ, մամ»,- Instagram-ում գրել է Իվետան։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։