«Դոմ 2»-ի մասնակիցը հայտարարել է, որ երեխային կարող է մեծացնել առանց հայ ամուսնու
«Դոմ 2» իրապատում-շոուի աստղ Սաշա Չերնոն դիմել է Իոսիֆ Օգանեսյանից ամուսնալուծվելու համար։ Այդ մասին նա անձամբ է հայտնել Instagram-ի իր էջում։
Անկախ հղիության փաստից՝ 26-ամյա աստղը որոշել է խզել հարաբերոթյուններն իր ամուսնու ու ապագա երեխայի հոր՝ Իոսիֆ Օգանեսյանի հետ։ Մի քանի աղմկոտ սկանդալից հետո Սաշան հայտարարել է, որ մտադիր է ինքուրույն դաստիարակել երեխային։
«Միշտ դժվար է սովորել կրկին միայնակ լինել։ Իսկ հիմա ես միայնակ չեմ, այլ փոքրիկի հետ։ Միշտ վախեցել եմ միայնակ մայր լինել, բայց ոչ ոքի կողքիս չեմ պահի։ Ես ուժեղ եմ, ես ամեն ինչ կհաղթահարեմ։ Եթե մարդ ամեն ամիս խոսում է ամուսնալուծության մասին, նշանակում է՝ ակնհայտ է, որ նրան ամեն ինչ չի բավականացնում։ Որ պարզապես չգիտի՝ ինչպես հեռանալ, որ սրիկա չլինի։ Ես հարգում եմ մարդու որոշումը, եթե ես այդքան վատն եմ, ոչ ոքի ինձ մոտ չեմ պահում»,- հայտարարել է Չերնոն։
Սաշայի խոսքով՝ ապագայում ինքը մտադիր է լինել մարդու հետ, ով իր հետ անկեղծորեն երջանիկ կլինի։ «Դոմ 2»-ի մասնակիցը հույս ունի, որ ընտրյալը կպաշտպանի իրեն ու իրենց ընտանիքը։ Չերնոն ներկայիս ամուսնուն մաղթել է ինքնուրույն ապրել, ինչպես նա է ցանկացել։
Երկրպագուները աջակցել են Սաշայի համարձակ որոշման ու նրա հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ ցանկություններ են գրել։ «Ճիշտ եք արել։ Հարկավոր է հարգել ինքդ քեզ։ Սիրել։ Իսկ միայնակ մայր լինելը միայն լավ է։ Պատասխանատվություն ու հոգատարություն միայն երեխայի ու ինքդ քո մասին։ Առանց նյարդերի ու ավելորդ հիստերիաների։ Շնորհավորում եմ», «Միայնակ մայր լինելը վախեցնող չէ։ Վախեցնող է երբեք մայր չդառնակը։ Դու կկարողանաս», «Երջանիկ եղիր։ Դու արժանի ես դրան։ Մտածիր երեխայի մասին»,- գրել են հետեւորդները։
Աղբյուրը՝ 5tv
Լուսանկարները՝ Instagram