Հյուսթոնը, Գագան եւ այլ աստղեր, որոնք բռնություն են վերապրել
Բռնարարի հետ հարաբերություններ, ցավոք, կարող են լինել նաեւ հայտնիների հետ։ Եվ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր դրանից ազատվել. բռնությունը կարող է շարունակվել տարիներով, գրում է Cosmo-ն։
Ջեսիկա Սիմփսոն
«Open Book» նոր հրատարակված հուշագրությունների գրքում երգչուհին պատմում է, որ սեռական բռնություն է վերապրել 6 տարեկանում ընտանիքի ընկերոջ տանը․ «Ես ցանկանում էի պատմել ընկերներիս։ Ես զոհ էի, բայց ինձ մեղավոր էի համարում»։ Տարիներ անց նա փորձել է ցավը լռեցնել ալկոհոլով ու հաբերով, քանի դեռ 2017թ.-ին չի ազատվել վատ սովորություններից։
Լեդի Գագա
«Օփրա Ուինֆրիի շոու»-ի եթերում 2020թ.-ի հունվարին երգչուհին խոստովանել է, որ 19 տարեկան հասակում իրեն բազմաթիվ անգամներ բռնության է ենթարկել տղամարդը, որին ճանաչում էր մանուկ հասակից։ Նա ձգտել է որքան հնարավոր է շատ աշխատել՝ այդ մասին մոռանալու համար։
Թայրա Բենքս
Սուպերմոդելը հանդիպել է տղամարդու հետ, որը նրան վիրավորել է էմոցիոնալ առումով եւ փորձել անել ամեն ինչ՝ նրա նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու համար։ Բենքսը պատմել է, որ մի օր արթնացել է ու որոշել վերջ տալ ամեն ինչին։ Բարեբախտաբար, նրան ամեն ինչ հաջողվել է։
Ալանիս Մորիսեթ
Երգչուհին պատմել է, որ առաջին ալբոմի ձայնագրման ընթացքում գտնվել է մենեջերի խիստ վերահսկողության տակ, որը նրան ստիպել է նկհարել ու վերահսկել է գործողությունները։ Արդյունքում նրա մոտ անոռեքսիա ու բուլիմիա է ախտորոշվել։
Ուիթնի Հյուսթոն
Երգչուհին 15 տարի ամուսնացած է եղել Բոբի Բրաունի հետ, որը մշտապես նվաստացրել է նրան։ Ֆիզիկական ազդեցության փորձին ի պատասխան նա նույնիսկ ոստիկանություն է կանչել։