Երևանում բախվել են հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան ու Hyundai-ն (Լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, որով այդ պահին թիվ 76 բրիգադի բժիշկները հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն:
Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Վթարի մասին վարորդները տեղեկությունը փոխացնել են ապահովագրական ընկերություններ, սակայն վարորդներն ու ճանապարհային ոստիկանները, տեսնելով, որ ԱՊՊԱ-ն ուշանում է, հատուկ նյութով ասֆալտի վրա կատարել են գծանշումներ և մեքենաները դուրս բերել անվտանգ վայր:
Շտապօգնության ավտոմեքենայի վարորդը ասում էր, որ միացրած են եղել ձայնային և լուսային ազդանշանները, սակայն Hyundai-ի վարորդը պնդում էր, որ ինքը չի լսել ձայնը և չի տեսել լույսը: