Արագածոտնի մարզում Nissan-ը բախվել է քարերին և հայտնվել ձորակում. 3 հոգի թեթև այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց (Լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09:30-ի սահմաններում Վարդենուտ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով վարորդ Գևորգ Գ.-ն, ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 23-ամյա Հովհաննես Մ.-ն և 22-ամյա Կարեն Ո.-ն թեթև այրվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն քաղաքացիները իրենց ուժերով արդեն մարել էին ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած հրդեհը, որն է պատճառը, որ վարորդը մի պահ խառնվելով՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը ու վթարի ենթարկվել:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։