Բալեկյանը՝ Մարադոնայի հետ․ Երազանքներն իրականություն են դառնում (Լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հետ՝ գրառելով «Երազանքներն իրականություն են դառնում»։
Արգենտինայի Սուպերլիգայի 18-րդ տուրում Մարադոնայի գլխավորած «Խիմնասիան» հանդիպել էր «Ուրականի» հետ, որի կազմում է հանդես գալիս Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
Հանդիպումից հետո Դիեգո Մարադոնան բարձր էր գնահատել «Ուրականի» և հայ ֆուտբոլիստի խաղը:
Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Բալեկյանը դարձել է 2 գոլի հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման:
Լուսանկարն՝ այստեղ: