«Նա խեղդում էր ինձ». Լյուբով Ուսպենսկայայի դուստրը մորը մեղադրել է հարձակման մեջ
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակիսնան, «НТВ» հեռուստաընկերությամբ «Звезды сошлись» շոուի ընթացքում հայտարարել է, որ մայրը ծաղրի է ենթարկել իրեն։ Հաղորդման թողարկումը եթերն կհեռարձակվի կիրակի երեկոյան։
Հեռուստաալիքի տաղավարում Պլակսինան խոստովանել է, որ «ինքը շատ է վախեցել» մոր վերաբերմունքի պատճառով, սակայն «լռելն ավելի սարսափելի է»։
«Նա վերցնում է, կողպում դուռն ու սկսում խեղդել ինձ»,- պատմել է երգչուհու դուստրը։
Տատյանա Պլակսինան Լյուբով Ուսպենսկայայի միակ երեխան է։ Նա լույս աշխարհ է եկել երգչուհու չորրորդ ամուսնության ընթացքում։ Ուսպենսկայան Պլակսինայի մասին հաճախ է հիշեցնում Instagram-ի իր էջում։ Մասնավորապես, արտիստը համատեղ լուսանկար է հրապարակում, որոնց մեկնաբանություններում վստահեցնում է, որ դուսtրը կողքին է, եւ իրենք միասին են նշում տոները՝ ծննդյան օրն ու Նոր տարին։