«Ուզում են ընկերանալ». Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է մեկնել Մեգան Մարքլի մոտ
50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը ցանկանում է ընկերանալ 38-ամյա Մեգան Մարքլի հետ եւ որոշել է մեկնել դքսուհու մոտ։ Բրեդ Փիթի նախկին կինը պատրաստվում է ամառն անցկացնել Կանադայում՝ նկարահանվելով «Առեղծվածային սպանություն» ֆիլմի շարունակությունում։ Պարզվում է՝ Ջենիֆերն ու Մեգանը բազմաթիվ ընդհանուր ընկերներ ունեն։
Էնիսթոնին դուր է եկել՝ ինչպես է Մեգանը խաղացել «Ֆորս մաժորներ» սերիալում։ Ավելին, դերասանուհին կցանկանար դքսուհու հետ համագործակցել նոր նախագծերում, որոնք հնարավոր կդառնան թագավորական լիազորություններից հրաժարվելուց հետո։
«Նրանք ընդհանուր շատ բան ունեն, բազմաթիվ ընդհանուր ընկերներ, այդ թվում Քլունի զույգը։ Ջենն ու Մեգանն արդեն իսկ ցանկացել են ընկերանալ»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է Radar Online-ը։ Հոլիվուդյան դերասանուհին պատրաստվում է Կանադա մեկնել հունիսին։
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ծրագրում են լինել նաեւ Լոս Անջելեսում, այնպես որ հանդիպումը կկայանա արդեն իսկ մոտակա ժամանակներում։ «Նրանք անհամբերությամբ սպասում են ծանոթանալու հնարավորությանը»,- վստահեցրել է աղբյուրը։