Պոմպեոն կոչ է արել Ղազախստանին համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ
Միացյալ Նահանգները սատարում են ուրիշ երկրների հետ հարաբերություններ կառուցելու Ղազախստանի ձգտումը, սակայն կոչ են անում համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ: Այդ մասին կիրակի՝ Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ բանակցություններից հետո, մամուլի ծառայության ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ամբողջովին սատարում ենք Ղազախստանի ընտրության ազատությունն այն հարցում, թե որ երկրների հետ է նա ցանկանում գործնական հարաբերություններ ունենալ, սակայն ես համոզված են, որ ամերիկյան ընկերությունների հետ գործընկերությունը կապահովի լավագույն արդյունքը ցանկացած պետության համար»,-ասել է նա: