McDonald's-ը ցույց է տվել՝ ինչ են սիրում ուտել Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը
McDonald's արագ սննդի ռեստորանը իր նոր գովազդում ցույց է տվել Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ստանդարտ ընթրիքը։
Դատելով Twitter-ում հրապարակված կադրերից՝ Ուեսթը կարտոֆիլ ֆրի է սիրում։ Նա նախընտրում է նաեւ վեց նագեթս՝ բերբեքյուի երեք սոուսով եւ կաթնային շեյք։ Նրա կինն ավելի մեծ հավաքածու է ընտրում՝ բիգմակ, վեց նագեթս, կարտոֆիլ ֆրի, կաթնային շեյք, կարկանդակ եւ մեղր։
Բացի այդ՝ հոլովակում ցույց է տրվում՝ ինչ են սիրում կամ սիրել ուտել դերասանուհի Վուպի Գոլդբերգը, բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը, դերասանուհի եւ մոդել Միլի Բոբի Բրաունը, երգիչ Քիթ Ուրբանը, նույնիսկ հին հռոմեացի զորահրամանատար Հուլիոս Կեսարը, Ռոմեոնն եւ Ջուլիետը եւ Դրակուլան։
Տեսանյութը՝ այստեղ: