ԵՄ դիվանագիտության ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Իրան
Երկուշաբթի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը կժամանի Թեհրան, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարգավիճակում առաջին անգամ Իրան կատարած այցի ընթացքում Բորելը կհանդիպի ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: