Մեծ Բրիտանիայի վարչապետին զայրացրել է համապարփակ առեւտրային համաձայնագիրը խափանելու ԵՄ-ի փորձը. ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիայի վարչապետին զայրացրել է համապարփակ առեւտրային համաձայնագիրը խափանելու Եվրամիության փորձը, գրում է The Telegraph-ը:
Ջոնսոնի կարծիքով՝ Բրյուսելը միակողմանիորեն փոխել է առեւտրային համաձայնագրի կանոնները, որը շուրջ անցած տարի նա համաձայնության էր եկել ԵՄ-ի հետ:
Արդյունքում բանակցությունների բրիտանացի մասնակիցները պատրաստ են պայքարել շատ ավելի «ազատ» առեւտրային գործարքի համար եւ միաժամանակ ստորագրել համաձայնագիր երկրների հետ, որոնց տնտեսական աճը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 13 տոկոսը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել ԵՄ կազմից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հանձնարարել էր սահմանել լիարժեք մաքսային վերահսկողություն Եվրամիությունից ներկրված ապրանքների համար: