Ձնեմարդ, տաք հագուստ. Հռիփսիմե Հակոբյանի ջերմ լուսանկարը
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված է իր ու Մարտին Մկրտչյանի որդու՝ Լեոյի հետ։ Նրանք ձմեռային, տաք հագուստ են կրում եւ պատկերված են ձնեմարդու կողքին։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգիչ Մարտին Մկրտչյանի կինն արտահայտիչ շպարով էր։ Ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին։ Թեեւ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Հիասքանչ»,- գրել էր օգտատերերից մեկը։