Հայտնի է, թե ում են պատկանել Եգիպտոսում հայտնաբերված սարկոֆագները (Լուսանկարներ)
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը հայտնել է, որ վերջերս Մինյա գավառում հայտնաբերված սարկոֆագները պատկանել են գերագույն քրմուհուն: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:
Հետազոտողները պարզել են, որ դրանցից մի քանիսում ննջում են իմաստության աստված Տոտայի մնացորդները: Սարկոֆագներից մեկը նվիրված է փարավոնների պաշտպան Հորուս աստծուն:
Հնագետները հայտնաբերել են նաև Ուշեբտիի 10 հազար հախճապակե պատկերներ, որոնք ընդունված էր դնել մահացողի կողքին, 700 համայիլներ՝ սրբազան բզեզի տեսքով (դրանցից ոմանք մաքուր ոսկուց էին), մեկը՝ թևավոր կոբրայի տեսքով, ինչպես նաև թաղման ամաններ, որոնց մեջ եգիպտացիները պահպանել են զմռսման ժամանակ մահացածների մարմիններից հանված օրգանները: