Շոտլանդիան հույս ունի վերադառնալ ԵՄ՝ որպես անկախ երկիր
Շոտլանդական Էդինբուրգ, Գլազգո, Աբերդին, Դանդի և այլ քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր և երթեր՝ ընդդեմ Brexit-ի: Դրանց մասնակցել են բրիտանական խորհրդարանի պատգամավորներ Շոտլանդական ազգային կուսակցությունից, որը գլխավորում է Սթերջենը:
Նրանք Շոտլանդիան անվանել են եվրոպական երկիր և պահանջել, որ այն արագ վերադառնա ԵՄ:
2016 թվականին Brexit-ի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 62%-ը դեմ քվեարկեց Եվրամիությունից դուրս գալուն: