Մոսկվան հրաժարվել է վայրէջքի թույլտվություն տրամադրել Չինաստանից տարհանված գերմանացիներին տեղափոխող ինքնաթիռին
Գերմանական հատուկ օդանավը, որ կորոնավիրուսով վարակված Չինաստանից տեղափոխում էր Գերմանիայի քաղաքացիներին, Մոսկվայում միջանկյալ վայրէջքի թույլտվություն չի ստացել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ Airbus A310-ը Գերմանիայի և այլ երկրների ավելի քան 120 քաղաքացիներով չինական Ուհանից թռել է Ֆրանկֆուրտ և ծրագրել էր վայրէջք կատարել Մոսկվայում՝ վերալիցքավորելու համար նախապես թույլտվություն ստանալով: Այնուամենայնիվ, ավելի ուշ գերմանական օդանավին մերժել են վայրէջքի թույլտվությունը՝ գետնին տարողունակության պակասի պատճառով, ինչից հետո այն վերաուղարկվել է Հելսինկի:
Լրատվամիջոցը նշում է, որ գերմանական հատուկ ծառայությունները Ռուսաստանի գործողությունները համարում են անբարեխիղճ քայլ, իսկ մերժման պատճառը՝ հորինված: «Սա անբարյացակամ գործողություն է, որը չպետք է կրկնվի:
Երբ տեղի է ունենում մարդասիրական աղետ, քաղաքակիրթ երկրները պետք է համագործակցեն», – ասել է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Յոհան Վադեպուլը: