Հայտնաբերվել է ԱՄՆ-ի ամենաթանկարժեք առանձնատունը (Լուսանկարներ)
Լոս Անջելեսի հեղինակավոր Բել-Էյր շրջանում է գտնվում Միացյալ Նահանգների ամենաթանկ տունը` The One առանձնատունը: Նախատեսվում է, որ շուտով այն կներկայացվի վաճառքի: Նախկինում առանձնատունը գնահատվել էր 500 միլիոն դոլար, ինչը թույլ է տալիս այն համարելու երկրի ամենաթանկ տունը՝ գրում է Daily Mail-ը:
9300 քմ մակերեսով առանձնատունը գտնվում է բլրի գագաթին՝ Լոս Անջելեսի և Խաղաղ օվկիանոսի պանորամային տեսարաններով:
Առանձնատունը բաղկացած է մի քանի բաժիններից և ունի 20 ննջասենյակ: Հիմնական տարածքը 460 քմ է: Նախնական նախագիծը նախատեսում էր, որ տան պատերից մեկը կփոխարինվի մեդուզաներով լի ակվարիումով, բայց հետո այդ գաղափարից հրաժարվել են: Տարածքում կա 30 մեքենայի համար ավտոտնակ, բոուլինգ և չորս լողավազան: