«Կյանքը հետաքրքիր բան է. մարդիկ երազում են քիչ աշխատել, շատ վաստակել ու ենթադրում են, որ դրանում է երջանկությունը»․ Լիլիթ Բասյան
Սննդաբան Լիլիթ Բասյանն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է կյանքի ու երջանկության մասին իր մտորումներով։
«Կյանքը հետաքրքիր բան է. մարդիկ երազում են քիչ աշխատել, շատ վաստակել ու ենթադրում են, որ դրանում է երջանկությունը։ Բայց իսկական երջանկությունը դա մշտապես հարմարավետության մեջ չմնալն է։
Երջանկությունը նպատակիդ հասնելն է։ Մարդը պետք է միշտ առաջ գնա, հակառակ դեպքում, երբեք երջանիկ չի լինի։ Երջանկության կհասնի միայն նա, ով միշտ թեժացնում է իր հոգու կրակը», - հրապարակմանը կից գրել է սննդաբանը։
«Գիտե՞ք ինչումն է հաջողության գաղտնիքը. գտնել քո կոչումն ու նվիրել դրան ամբողջ կյանքդ: Ես երջանիկ եմ, գիտե՞ք ինչու. իմ ամբողջ ժամանակը ես տալիս եմ իմ որդուն ու իմ աշխատանքին, իսկ իմ աշխատանքն օգտակար է մարդկանց համար:
Հենց դու քո բոլոր ուժերը նվիրես կոչմանդ, կյանքդ կբարելավվի, բոլոր ցանկություններդ կսկսեն իրականանալ իրենք իրենցով: Ամենադժվարը հասկանալն է, թե որն է քո կոչումը: Ես այն գտել եմ:
Հենց դուք գտնեք այն, աշխարհը ձեր շուրջը կգունավորվի ամենաանսովոր գույներով: Դուք կսկսեք արթնանալ ապրելու և աշխատելու ցանկությամբ», - ավելի վաղ գրել էր Լիլիթ Բասյանը։