Մեծ Բրիտանիան պատրաստվում է լիակատար վերահսկողություն սահմանել ԵՄ-ից ապրանքների վրա․ ԶԼՄ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է լիակատար մաքսային եւ սահմանապահ վերահսկողություն սահմանել Եվրոպական միությունից ապրանքների վրա, գրում է The Telegraph-ը։
Սրա հետ կապված՝ Ուայթհոլի բոլոր հաստատություններին ԵՄ-ից ներկրման ստուգումների լիարժեք ցուցակ կազմելու հրահանգ է տրվել։
Նման կոշտ մոտեցումը պայմանավորված է Ջոնսոնի այն խոստմամբ, որ Brexit-ը «նոր վրդովեցուցիչ գլուխ կբացի մեր մեծ ազգային դրամայում»։
«Ես գիտեմ, որ մենք այս հնարավորությունը կարող ենք վերածել ապշեցուցիչ հաջողության, եւ ինչպիսին էլ լինեն խոչընդոտներն այդ ճանապարհին, ես գիտեմ, որ դա մեզ կհաջողվի․․․ Այժմ եկել է այդ գործիքներն օգտագործելու պահը նրա համար, որպեսզի ի հայտ գա այս մեծ երկրի ամբողջ պոտենցիալը եւ բարելավվի յուրաքանչյուրի կյանքը մեր Միացյալ Թագավորության բոլոր անկյուններում»,- մեջբերել է թերթը վարչապետի խոսքերը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ ԵՄ-ի կազմից։