Պուտինի հրամանով ՌԴ ՌՏՈՒ ինքնաթիռները կիրականացնեն ռուսաստանցիների տարհանումը Չինաստանից
ՌԴ ՌՏՈՒ ինքնաթիռները կիրականացնեն ռուսաստանցիների տարհանումը Չինաստանից, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ կորոնավիրուսով առավել վարակված Չինաստանի շրջաններից ռուսական քաղաքացիների տարհանմանը կներգրավվեն Ռուսաստանի ՌՏՈՒ ինքնաթիռները, որոնք արդեն այսօր կսկսեն չվերթներ իրականացնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Շաբաթ օրն ավելի վաղ Չինաստանում ՌԴ դեսպանությունը հայտնել էր, որ զբաղվում է Ուհանից եւ Խուբեյ շրջանից, որտեղ 2019-nCoV վիրուսի հետեւանքով պնեւմոնիայի հզոր բռնկում է գրանցվել, ռուսական քաղաքացիների տարհանմանը։ Պաշտոնական տվյալներով՝ տարհանման տարածաշրջանում գտնվում է Ռուսաստանի 341 քաղաքացի, որոնցից 300-ը Ուհանում են։
«Դեսպանությունը կապ է հաստատել 186 հայրենակիցների հետ։ Տարհանման կարգի եւ ժամկետի մասին լրացուցիչ կհայտարարվի»,- նշվում է հայտարարության մեջ։