Մոնիկա Բելուչին զարդարել է ֆրանսիական Elle ամսագրի շապիկը
55-ամյա դերասանուհին մասնակցել է ոճային նախագծին։ Մոնիկա Բելուչին ներկայացրել է total black կերպար։
Կրքոտ իտալուհին ապացուցել է, որ իրական գեղեցկությունը ոչ մի ավելորդություն չի պահանջում։ Մոնիկան զարդարել է ֆրանսիական Elle ամսագրի նոր համարը։
Բելուչիին անվանել են մոդելային կնոջ մարմնացում։ Դերասանուհին կերպարանք է ընդունել Dolce&Gabbana ապրանքանիշի տղամարդկանց ոճի սեւ սմոքինգով։ Նա հանդուգն սանրվածքով է։
Դերասանուհուն դիմահարդարումն ընդգծում է նրա աչքերը։ Նրա շուրթերը զարդարել են նյուդ երանգի շրթներկը։ Հայտնի գեղեցկուհին միատոն կերպարը կենդանացրել է ուրախ հայացքով եւ հմայիչ ժպիտով:
Դերասանուհին իր կարիերան հաջողությամբ համատեղում է մոդելային գործունեության հետ։ Նա շարունակում է իր մասնագիտության մեջ լինել ամենապահանջվածը եւ կանացի գեղեցկության մարմնացումներից մեկը։ Ամբողջ աշխարհի առաջատար հրատարակությունները հերթ են կանգնում Վենսան Քասելի նախկին կնոջ լուսանկարը շապիկին դնելու իրավունքի համար։
Սեւ գույնը Բելուչիի անվիճելի ֆավորիտն է: Վերջին ժամանակներս դերասանուհին ավելի ու ավելի հաճախ է նախապատվություն տալիս այս երանգին։ Մոնիկան իր օրինակով ցույց է տալիս, որ total black-ը ոչ թե ձանձրալի է, այլ էլեգանտ եւ նորաձեւ:
Աղբյուրը՝ Cosmo