Իսկ նա 46 տարեկան է․ Հայդի Քլումը նորաձեւության նկարահանումներից գայթակղիչ հոլովակ է հրապարակել
Հայդի Քլումը մասնակցել է նորաձեւության ամսագրի նկարահանումներին, ինչով ապացուցել է, որ պահանջված է ցանկացած տարիքում։ 46-ամյա հայտնի գերմանուհին դարձել է Չեխական Harper's Bazaar-ի շապիկի հերոսուհին։ Backstage նկարահանումները նա դրել է իր միկրոբլուգում։ Կադրում մոդելը կերպարանք է ընդունել Versace լեգենդար ապրանքանիշի բաց մինի-զգեստով ՝ խորը կտրվածքներով եւ փայլերով զարդարված։ Ավելի գայթակղիչ տեսք ունենալու համար Հայդին իջեցրել է հանդերձանքի թեւերը եւ մերկացրել դեկոլտեի հատվածը։
Քլումը փարթամ սանրվածք է ընտրել եւ պայծառ դիմահարդարում։ Սադրիչ լուքը համալրել են ամառային բարձրակրունկները։ Անկեղծ տեսանյութը բուռն արձագանք է առաջացրել մոդելի երկրպագուների շրջանում։ Շատերը հիացել են նրա արտաքին գեղեցիկ տվյալներով։
«Աստվածային տեսք ունեք։ Ի՞նչ պետք է անել 46 տարեկանում նման տեսք ունենալու համար», «Հայդին, ինչպես միշտ, հրաշալի է։ Իսկական սուպերմոդել։ Նման կանայք հիմա քիչ են», «Ամուսնուդ բախտը շատ է բերել», - գրել են երկրպագուները։
Տեսանյութն՝ այստեղ: