ԱՄՆ նախագահը սահմանափակել է վիզաների տրամադրումը մի շարք երկրների քաղաքացիներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել է վիզաների տրամադրումը մի շարք երկրների քաղաքացիներին, նշվում է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հետևելով իր վարչակազմի և խորհրդականների առաջարկներին` Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Վենեսուելայի, Եմենի և Սոմալիի որոշ քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները պահպանելու մասին: Բացի այդ, միգրացիոն վիզաների տրամադրումը կասեցվել է Բիրմայի, Էրիթրեայի, Ղրղզստանի և Նիգերիայի որոշ քաղաքացիների համար, ինչպես նաև «գրին-քարտի» համար խաղարկությանը մասնակցությունը` Սուդանի և Տանզանիայի որոշ քաղաքացիների համար:
Նոր սահմանափակումները չեն տարածվի զբոսաշրջային, գործնական և այլ ոչ միգրացիոն գործուղումների վրա: