Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն երկարամյա վեճից հետո հաշտեցրել են ամուսիններին (Լուսանկարներ)
39-ամյա Քիմ Քարդաշյանն ու 38-ամյա երգչուհի Բեյոնսեն հանդիպել են Լոս Անջելեսում համատեղ ընտանեկան երեկույթի ժամանակ։ Նրանք հաշտեցրել են իրենց ամուսիններին, 42-ամյա Քանյե Ուեսթին եւ 50-ամյա Ջեյ Զիին:
Մի քանի տարվա բարեկամությունից հետո երկու ռեփերները սկսել են հրապարակայնորեն պատերազմել 2016 թվականին։ Այնուհետեւ Քանյեն բեմում դատապարտել է Ջեյի եւ Բեյոնսեի վարքագիծը: Ուեսթը նեղացել է ընկերոջից՝ Քիմ Քարդաշյանի հետ հարսանիքը բաց թողնելու համար։
Չնայած ամուսինների թշնամանքին՝ Քիմն ու Բեյոնսեն միշտ լավ ընկերուհիներ են եղել։ Օրերս ամերիկացի երգչուհին իր ռեալիթի-շոուի աստղին հաճելի նվեր է մատուցել. նրան ներկայացրել է իր Ivy Park բրենդի հավաքածուից հագուստ:
Լոս Անջելեսում երեկույթ են կազմակերպել հայտնի երաժշտական պրոդյուսեր Ջիմի Այովայնը եւ նրա կինը՝ Լիբերթի Ռոսը: Աստղերի երեխաները զվարճացել են Այովայի առանձնատանը։ Քիմն ու Ջեյ Զին միասին հետեւել են երեխաներին։ Այնտեղ խաղացել են Քարդաշյան կլանի երեխաները՝ 4-ամյա Սենթը եւ 2-ամյա Չիկագոն, ինչպես նաեւ Բեյոնսեի ժառանգները՝ 8-ամյա Բլու Այվին, երկվորյակներ՝ Ռումին եւ Սերը։
Աղբյուրի խոսքերով երեխաները հիանալի ժամանակ են անցկացրել։ Բլյուն ու Սեյնթը նույնիսկ ընկերացել են։ Նրանք չեն հեռացել միմյանցից։ «Բլյուն չարաճճի է, իսկ Սեյնթը շատ ակտիվ է։ Նրանք հիանալի լրացնում էին միմյանց», - զույգերի մերձավոր շրջապատի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։