ԱՄՆ միլիարդատերերը հարյուրավոր միլիոններ են ծախսել նախագահական քարոզարշավի համար
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի միլիարդատեր թեկնածուներ Մայքլ Բլումբերգը և Թոմ Սթեյերը անցած տարի նախընտրական քարոզարշավի համար մոտ 389 միլիոն դոլար են ծախսել, հայտնում է Reuters-ը: Այս գումարը գերազանցում է Դեմոկրատական կուսակցության այլ թեկնածուների կողմից նախագահական քարոզչության վրա ծախսված բոլոր միջոցները:
Բլումբերգն իր նախագահական քարոզարշավը սկսել էր նոյեմբերին և իր սեփական միջոցներից ծախսել է ավելի քան 188 միլիոն դոլար: Սթեյերը, ով միացել էր քարոզարշավին հուլիսին, 2019-ին ծախսել է 201 միլիոն դոլար. այս գումարի մեծ մասը նա ծախսել է իր սեփական միջոցներից, և միայն 3 միլիոնը կազմել են նվիրատվությունները:
Այս երկու թեկնածուների համեմատ ՝ Դեմոկրատական կուսակցության մյուս ներկայացուցիչների կողմից քարոզարշավի վրա ծախսված գումարները բավականին համեստ են: Այդպես, օրինակ, սենատոր Բեռնի Սանդերսը 2019-ին իր նախընտրական քարոզարշավի համար ծախսել էր 90.7 միլիոն դոլար: Իսկ ԱՄՆ նախկին փոխնախագահ Զո Բայդենի կողմից նախընտրական շտաբի անդամների աշխատավարձի համար ծախսված գումարը կազմել էր 11.7 միլիոն դոլար: