Ռուս երգչուհին հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով
Հայտնի ռուս երգչուհի Ելենա Կնյազեւան հայտնվել է Թաիլանդի հիվանդանոցում՝ 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով:
Ինչպես հաղորդում է WomanHit.ru երգչուհին իրեն վատ է զգացել Սամուի կղզում իր ելույթի ժամանակ։
«Ես աշխատեցի իմ մասը եւ ձեռքերի վրա ինձ տարան հանդերձարան», - հիշում է երգչուհին։
Ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նրա գործընկերները բժիշկ են կանչել։ Բժիշկները Կնյազեւային շտապ տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նա մեկ օր անցկացրել է կաթիլայինի ներքո։
Տեղի բժիշկները կասկածել են, սակայն սարսափելի ախտորոշումը չի հաստատվել։
«Վիրուսի էթիոլոգիան այդպես էլ չի հաստատվել, իսկ քաղվածքում նշել են, որ անհասկանալի ծագման վիրուս է», — նշել է Կնյազեւան: