UFC-ի նախկին չեմպիոնը վստահեցնում է՝ Մաքգրեգոր - Նուրմագոմեդով մենամարտը տեղի կունենա
Խառը մենամարտերի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Բիսպինգը վստահցրել է, որ առաջիկայում տեղի կունենա Քոնոր Մաքգրեգորի և Խաբիբ Նուրմագոմեդովի ռևանշ մենամարտը:
«Խոսել եմ Դան Ուայթի հետ (UFC-ի նախագահ), նա վստահեցրեց, որ Խաբիբը կհամաձայնի մենամարտել Մաքգրեգորի հետ:
Ուայթը նշեց, որ Մաքգրեգորի և Նուրմագոմեդովի առաջին մենամարտը ամենաեկամտաբերն է եղել UFC-ի պատմության մեջ»,- Բիսպինգի խոսքը փոխանցում է BJ Penn-ը:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մաքգրեգորի առաջին մենամարտը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին: Ռուսաստանցի Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթանակ էր տարել իռլանդացի Մաքգրեգորի նկատմամբ: